կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ

Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ

Պետք է մի բան ֆիքսենք, որ ինչքան Հայաստանին է պետք եղել ու պետք է ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում, երկու այդքան էլ Ռուսաստանին է պետք եղել. Խնդրում եմ դա մեզ վրա չվաճառել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել եւ գործել թեկուզ փոքր գործընկերոջ կարգավիճակով՝ գիտակցելով, որ քո առջեւ նստած է քո գործընկերը: Այո, փոքր երկրի, որը մեծ համայնք ունի Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, բայց անկախ պետության ներկայացուցիչ է նստած: Երբ այդ գիտակցումը կլինի, կարծում եմ՝ մեր հարաբերությունների  մեջ շատ ավելի հեշտ կլինեն մեր քննարկումները»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով, շատ ցանկալի կլինի, որ այն արձագանքները, որ մենք տեսնում ենք ռուս գործընկերների կողմից, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից, հեռուստատեսություններում գտնվող մարդկանց կողմից, որոնք իրենց  պարտքն են համարում ասել, որ Հայաստանը պետք է գոյություն չունենա, կամ վրդովմունք են հայտնում Հայաստանի գործողությունների հետ կապված, մի օր լսենք, որ Ադրբեջանի հետ կապված իրենց վրդովմունքը:

«Արդյոք Ադրբեջանը այս ժամանակահատվածում այն, ինչ ԼՂ-ում է արել, ռուս խաղաղապահների դեմ է արել՝ սպանելով ռուս խաղաղապահներին, արդյոք դրանք տեղին են եղել: Ինչո՞ւ չենք լսում իրենց կողմից Ադրբեջանի մասին որեւէ վրդովմունք: Ինչո՞ւ ադրբեջանական ազգանունով որեւէ մեկը Ադրբեջանից հարց չի տալիս ԱԳՆ-ի ներկայացուցիչներին եւ լրագրողներն ինչու սրա մասին չեն խոսում»,-ասաց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: