շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ինչ պայմաններ է առաջադրել ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին՝ պատերազմն ավարտելու համար

Ինչ պայմաններ է առաջադրել ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին՝ պատերազմն ավարտելու համար

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարված է հասցրել Թեհրանի կենտրոնում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր շտաբին, տեղեկացնում է WSJ-ն՝ հավելելով, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ իր հերթին ԱՄՆ-ին առաջադրել է կոշտ պայմաններ՝ պատերազմի ավարտի համար:

Մասնավորապես, ըստ աղբյուրի, ԻՀՊԿ-ն առաջարկել է վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ և տարանցիկ վճարների գանձում, պատերազմի չվերսկսման երաշխիքներ, Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» նկատմամբ հարվածների դադարեցում, ԱՄՆ-ի ռազմաբազաների փակում Պարսից ծոցում, ինչպես նաև՝ ֆինանսական փոխհատուցում Իրանին։

  • Կիսվել: