Ինչ են քննարկել երկու ժամ Բայդենն ու Պուտինը. մանրամասնում է Սպիտակ տունը
ԱՄՆ և ՌԴ նախագահների տեսագագաթնաժողովի ավարտից հետո Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ղեկավարները քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցեր:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Նախագահ Բայդենը բարձրաձայնել է Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի դաշնակիցների խորը մտահոգությունը Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի կողմից ուժերի էսկալացիայի վերաբերյալ և հստակեցրել, որ ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով:
Նախագահ Բայդենը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ապաէսկալացիայի ու դիվանագիտությանը վերադառնալու կոչ է արել՛՛։
Նշվում է նաև, որ Պուտինն ու Բայդենը քննարկել են ռազմավարական կայունության, կիբեռհանցագործությունների շուրջ երկխոսությունը, տարածաշրջանային հարցերի շուրջ համատեղ աշխատանքը, անդրադարձել են նաև Իրանին