հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Իլհամ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ–ում հետագա ռազմական գործողություններից. Բլինքեն

Իլհամ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ–ում հետագա ռազմական գործողություններից. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան(X) իր էջում մանրամասներ է հայտնել Ալիևի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցից․

«Զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հորդորել եմ ձեռնպահ մնալ հետագա ռազմական գործողություններից ԼՂ-ում և առանց հապաղելու ապահովել մարդասիրական անարգել հասանելիություն»,- գրել է նա։ 

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Շառլ Միշելը հայտնել էր, որ Եվրամիությունը ուշադիր հետևում է զարգացումներին և ներգրավված է ամենաբարձր մակարդակով՝ օգնելու մեղմել մարտերի ազդեցությունը խաղաղ բնակչության վրա: Այս համատեքստում ԵՄ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության վերաբերյալ։

  • Կիսվել: