ԻԻՀ նախագահը՝ հարևան և մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների մասին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հաստատել է հարևան մուսուլմանական երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու իր աշխատակազմի արտաքին քաղաքականության նպատակաուղղվածությունը, տեղեկացնում է Mehr-ը։
Կիրակի ելույթ ունենալով նախարարների աշխատակազմի նիստում, Իրանի նախագահը հիշեցրել է Իսլամական հեղափոխության առաջնորդի նկատողությունների մասին, որ նա արել էր դեսպանների և արտգործնախարարության պաշտոնյաների հետ երեկվա հանդիպման ժամանակ և կրկին ընդգծել է մուսուլմանական, հարևան և բարեկամական երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների և փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Ռայիսին ընդգծել է, որ ոչ միայն արտգործնախարարությունը, այլև բոլոր գերատեսչությունները պետք է զբաղվեն այս հարցով։