կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԻԻՀ նախագահի պաշտոնական հրավերով Ուզբեկստանի նախագահը վաղը կայցելի Թեհրան

ԻԻՀ նախագահի պաշտոնական հրավերով Ուզբեկստանի նախագահը վաղը կայցելի Թեհրան

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով վաղը կայցելի Իրան, գրում է parstoday.ir-ը:

Ուզբեկստանի նախագահի գլխավորած քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը վաղը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, Շավքաթ Միրզիյոևը առանձնազրույց կունենա դոկտոր Ռայիսիի հետ, որից հետո կկայանա երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ նիստը։

Ուզբեկստանի նախագահի Իրան այցի մյուս ծրագրերն են՝ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը և մամուլի ասուլիսի անցկացումը։

 

  • Կիսվել: