ԻՀՊԿ-ն հայտնել է ԱՄՆ երկու Էսկադրային ակшնակրի ուղղությամբ բալիստիկ hրթիռներով hարված հասցնելու մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի էսկադրային ականակիրների ուղղությամբ բալիստիկ հրթիռներով հաջող հարվածներ հասցնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմատիեզերական ուժերը բալիստիկ հրթիռների կիրառմամբ գործողության ընթացքում հարված են հասցրել թևավոր հրթիռներով և Aegis համակարգով համալրված DDG-119 և DDG-53 մարտական ռազմական նավերին», - ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։ Այն մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոն։
Նշվում է, որ նավերին էական վնաս է պատճառվել։


