երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իդլիբ նահանգում ավելի քան 40 գյուղեր ազատագրվել են ահաբեկիչներից

Իդլիբ նահանգում ավելի քան 40 գյուղեր ազատագրվել են ահաբեկիչներից

Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը երեքշաբթի հայտարարել է Իդլիբ նահանգում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ավելի քան 40 գյուղերի՝ ահաբեկիչներից ազատագրելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն: 

Նշվում է, որ սիրիական հրամանատարությունը կոչ է արել խաղաղ բնակիչներին՝ հեռանալ գրոհայինների կողմից վերահսկվող բնակավայրերից: Ինչպես հաղորդվում է՝ նախորդ մի քանի օրվա ընթացքում զինվորականները «Ջենհաթ ան-Նուսրայի» գրոհայիններից 320 քառ. կմ տարածք են ազատագրել:

Հիշեցնենք, որ ռազմարշավն Իդլիբում մեկնարկել է դեկտեմբերի 19-ին: Ազատագրված գյուղերի թվում կան ռազմավարական նշանակության կարևոր վայրեր, ինչպես օրինակ՝ Ջարջանազ գյուղը, որտեղ գրոհայինները վերահսկողություն են իրականացնում դեռ 2012 թվականից:

  • Կիսվել: