երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Հզոր փոթորիկ ԱՄՆ մի քանի նահանգներում

Հզոր փոթորիկ ԱՄՆ մի քանի նահանգներում

Այսօր առավոտյան Փենսիլվանիայում, Օհայոյում և հարևան նահանգներում կես միլիոնից ավելի սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, իսկ տեղական իշխանությունները հայտնել են առնվազն երեք մարդու մահվան մասին: Պատճառը հզոր փոթորիկն է, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ հարևան նահանգները, դրանց թվում՝ Միչիգանը, Նյու Յորքը և Արևմտյան Վիրջինիան, ևս հայտնել են էլեկտրաէներգիայի հազարավոր անջատումների մասին։

Փիթսբուրգի Ազգային օդերևութաբանական ծառայության գրասենյակից հայտնել են, որ երեքշաբթի տարածաշրջանում գրանցվել են ավերիչ քամու ուժգնություն: Ուղիղ գծով քամու ուժգնությունը հասել է 129-145 կմ/ժ-ի։

Ազգային օդերևութաբանական ծառայությունից նախազգուշացրել են, որ չորեքշաբթի առատ կամ չափազանց շատ տեղումները կարող են հանգեցնել լրացուցիչ ջրհեղեղների հարավային հարթավայրերի որոշ հատվածներում, իսկ ամենամեծ վտանգը սպառնում է Արկանզասի արևմտյան մասում գտնվող Red River հովտին։ Հյուսիսային կենտրոնական Տեխասից մինչև Լուիզիանա կանխատեսվել են նաև ուժեղ ամպրոպներ՝ հնարավոր կարկուտով, ավերիչ քամիներով և տորնադոներով։

 

  • Կիսվել: