Հզոր երկրաշարժ Ճապոնիայի հյուսիսում
Ճապոնիայում, ամենահյուսիսային Հոկայդո գլխավոր կղզում կիրակի տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ, բայց ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, փոխանցել է The Associated Press-ը։
Ցունամիի նախազգուշացում չի հայտարարվել։ Տեղեկություններ չկան շրջանի ատոմակայանների խնդիրների, ինչպես նաեւ գնացքների երթեւեկության եւ էլեկտաէներգիայի մատակարարման խափանումների մասին։
Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ երկրաշարժը, որը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 18.55-ին, ունեցել է 140 կիլոմետր խորություն եւ հարվածել է Հոկայդո կղզու հարավ-արեւմուտքին։
Այն ցնցել է կղզու մեծ մասը, ներառյալ Չիտոսե եւ Ացումաչո քաղաքները, տեղեկացրել է գործակալությունը։
Ցմցումներն զգացվել են նաեւ երկրի ամենամեծ Հոնսյու կղզու հյուսիսային մասում։ Տոկիոն չի տուժել։