Հզոր երկրաշարժ՝ Չիլիի կենտրոնում
Չիլիի կենտրոնում հինգշաբթի օրը 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Գերմանիայի երկրաբանական հետազոտությունների կենտրոնը (GFZ):
GFZ-ի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և/կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


