«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իսրայելի ռազմածովային ուժերի բազային
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման զինյալները մի շարք հրթիռներ են արձակել Հայֆայում Իսրայելի ռազմածովային ուժերի բազայի ուղղությամբ, ասվում է շարժման մամուլի ծառայության՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:
«Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել լիբանանա-պաղեստինյան սահմանից 35 կմ հեռու գտնվող բազայի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր «Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի բանակի դեմ շուրջ 40 մարտական գործողության մասին, այդ թվում՝ հարձակման է ենթարկվել Թել Ավիվի արվարձանում տեղակայված 3 ռազմական օբյեկտ: