«Հըզբոլլահի» առաջնորդի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց՝ Իսրայելի ռեժիմը հանցավոր է․Իրանի նախագահ
Բեյրութում Իսրայելի կողմից «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թել Ավիվի ռեժիմը հանցավոր է ու չի հետևում միջազգային ոչ մի նորմի։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Նաև կեղծ են ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ղեկավարների խոստումները հրադադարի մասին, որի դիմաց Իրանը չէր պատասխանելու Թեհրանում Իսրայելի կողմից պաղեստինյան «Համաս» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը»,- նշել է Իրանի նախագահը։