չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա

Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա

Հութիները հայտարարել են «Պաղեստին-2» հրթիռի օգնությամբ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակում գործելու մասին, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերադառնում էր Իսրայել։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Իսրայելի վարչապետը երկիր է ժամանել ԱՄՆ-ից՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից, այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը Բեյրութին հասցված հարվածով սպանել է «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Նասրալլային։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նասրալլայի մահը ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբաել է որպես «քաղաքական սպանություն», իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ «արդար քայլ»:

  • Կիսվել: