երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Հուսով եմ, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կուժեղանան. Էրդողանը շնորհավորել է Թրամփին

Հուսով եմ, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կուժեղանան. Էրդողանը շնորհավորել է Թրամփին

Չնայած դեռևս պաշտոնապես չի հայտարարվել ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին, նա շարունակում է շնորհավորանքներ ստանալ համաշխարհային առաջնորդներից, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «X»-ի իր էջում շնորհավորել է Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի համար։ 

«Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, ով մեծ պայքարի արդյունքում հաղթելով նախագահական ընտրություններում՝ վերընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Ամերիկայի ժողովրդի ընտրությամբ մեկնարկած այս նոր ժամանակաշրջանում, հուսով եմ, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կուժեղանան, իսկ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը, մասնավորապես՝ Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն»,-գրել է նա։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ավելի արդար աշխարհի համար ավելի մեծ ջանքեր կգործադրվեն:

«Մաղթում եմ, որ ընտրությունները հաջողություններ բերեն մեր բարեկամ և դաշնակից ԱՄՆ ժողովրդին և ողջ մարդկությանը»,-հավելել է նա:նբբ

  • Կիսվել: