ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հուսով եմ, որ Գրանադայում նախատեսված հանդիպումը խթան կհաղորդի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացման. Ալիև

Հուսով եմ, որ Գրանադայում նախատեսված հանդիպումը խթան կհաղորդի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացման. Ալիև

Գրանադայում կայանալիք հանդիպումը կխթանի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հոկտեմբերի 5-ին Իսպանիայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպմանը։

«Հուսով եմ, որ Գրանադայում նախատեսված հանդիպումը խթան կհաղորդի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը»,- ասել է Ալիևը՝ պնդելով, թե խաղաղություն հաստատելու «պատմական հնարավորություն» է ստեղծվել։

«Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն է ստեղծվել, Ադրբեջանը այդ ուղղությամբ ջանքեր է ներդնում»,- պնդել է Ալիևը։

  • Կիսվել: