կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հունգարիայի վարչապետը ժամանել է Կիեւ

Հունգարիայի վարչապետը ժամանել է Կիեւ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը առավոտյան ժամանել է Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների համար։ Այս մասին տեղեկացրել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Խավաշին։

«Հանդիպման գլխավոր թեման խաղաղության հասնելու հնարավորությունն է»,- նրան մեջբերել է MTI տեղեկատվական գործակալությունը։ Խավաշին նշել է, որ Օրբանը եւ Զելենսկին «կքննարկեն նաեւ հունգարա-ուկրաինական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը»։

  • Կիսվել: