Հունգարիայի ԱԳՆ-ն արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը հայտարարել է Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակիցների արտաքսման մասին։ Այս մասին Հունգարիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանին, հայտնում են ռուսակաան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Հունգարիայի իշխանությունների գնահատմամբ՝ Ռուսաստանի ներկայացուցչության տասը աշխատակիցներ Հունգարիայում զբաղվել են Վիեննայի կոնվենցիայով սահմանված դիվանագետի կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեությամբ։
Օրբանի խոսքով՝ նշված անձանց, որոնց անուններն ու պաշտոնները չեն հրապարակվում, երկրից հեռանալու պահանջը «ծառայում է Հունգարիայի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելուն», սակայն չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում։
«Հունգարիան մտադիր է պահպանել անհրաժեշտ երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և սահմանված կանոնների պահպանման վրա»,-ընդգծել է Օրբանը:



