Հունգարիան կաջակցի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ջանքերին. Սիյարտո
Հունգարիան պատրաստ է աջակցել Քիթ Քելլոգի ջանքերին, ում թեկնածությունն Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում առաջարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Հունգարիայի կառավարությունը կհամագործակցի նրա հետ և պատրաստ է աջակցել նրա խաղաղապահ ջանքերին»,- Facebook-ի իր էջում գրել է Սիյարտոն:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո «հակառակ ժողովրդի կամքին, որոշումներ են կայացվել՝ բացահայտ նպատակ ունենալով անհնարին դարձնել Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելը»։