Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ
Հունաստանը «Մինոտակիս-24» անվամբ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի հետ առանցքային սահմանային կետի՝ Եվրոս գետի մոտ։ Ռազմական հմտությունների և զինտեխնիկայի ուսումնասիրությն վրա կենտրոնացած այս զորավարժությանը հետևել է նաև Հունաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ստավրոս Պապաստատոպուլոսը, գրում է ermenihaber.am-ը:
Դասընթացների և զորավարժությունների շրջանակներում մասնակիցները խորը տեղեկատվություն են ստացել տարբեր զինատեսակների և տեխնիկայի վերաբերյալ։
Զորավարժության նպատակներից մեկն էլ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված համագործակցության զարգացումն է։
Զուգահեռաբար, Արևմտյան Թրակիայի Քսանթի քաղաքում ընթանում է «Օլիմպիական համագործակցություն-24» միջազգային զորավարժությունը։ Հունաստանի կողմից անցկացվող այս զորավարժություններին մասնակցում են ութ երկրների զինվորականներ՝ նունպես շեշտը դնելով տարածաշրջանային համագործակցության և համատեղ պաշտպանական կարողությունների վրա:
Այս միջազգային զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Քսանթիի Քայալար գյուղում, սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 9-ին և նախատեսված են մինչև նոյեմբերի 22-ը: Մասնակից երկրների թվում են Ալբանիան, Հայաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Հորդանանը և Հունաստանը: