հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հունաստանում նոր անտառային հրդեհներ են բռնկվել․ տապի ալիքը չի մեղմանում

Հունաստանում նոր անտառային հրդեհներ են բռնկվել․ տապի ալիքը չի մեղմանում

Հունաստանի կենտրոնական Վոլոս և Լամիա քաղաքներում անտառային հրդեհների նոր բռնկումների պատճառով բնակչությանը հորդորել են տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։ Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, երկրում տապի ալիքը չի մեղմանում։

Վոլոս քաղաքի մերձակայքում 2 մարդ է մահացել անտառային հրդեհների պատճառով։

Իշխանությունները կարծում են, որ հրդեհները հրկիզման հետևանք են, քանի որ տարածվել են միաժամանակ 4 վայրերում։

Միևնույն ժամանակ հրդեհները շարունակվում են Հռոդոս, Կորֆու և Էվիա կղզիներում։ Հռոդոսում շարունակում է գործել արտակարգ իրավիճակի ռեժիմը։ Հազարավոր զբոսաշրջիկներ լքել են կղզին։

Որոշ հրշեջներ Reuters-ին հայտնել են, որ արդեն սկսում են կորցնել հույսը, քանի որ կրակի դեմ պայքարում են օր ու գիշեր, սակայն որևէ արդյունքի չեն հասել։

 Հրդեհների դեմ շարունակում են պայքարել նաև Իտալիայի հարավում։ Այնուամենայնիվ, ըստ օդերևութաբանների, առաջիկա օրերին Իտալիայում ջերմաստիճանի նվազում է սպասվում։

Անտառային հրդեհներն արդեն ավելի քան 40 մարդու կյանք են խլել Միջերկրածովյան տարածաշրջանում, որոնց մեծ մասը՝ 30-ից ավելին, Ալժիրում։ Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Թունիսում և Թուրքիայում։

 

  • Կիսվել: