երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հունաստանում  մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 32 մարդ․ լուսանկարներ

Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 32 մարդ․ լուսանկարներ

Հունաստանի Տեմպի քաղաքում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով  նախնական տվյալներով զոհվել են 32 մարդ, առնվազն 85-ը՝ վիրավորվել։ Հայտնում են Հունաստանի հրշեջ ծառայությունից։

Միջադեպը, ըստ հանրային հեռուստատեսության ERT-ի, տեղի է ունեցել կեսգիշերին մոտ դեռևս չպարզված հանգամանքներում: Ուղևորատար գնացքը, որում եղել է 350 մարդ, մեկնել է Աթենք-Սալոնիկ երթուղով։

Բախումից հետո հրդեհ է բռնկվել, երեք մարդատար վագոնները դուրս են եկել ռելսերից։

  • Կիսվել: