հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հունաստանում գնացքների ողբերգական բախման առնչությամբ 1 անձ է ձերբակալվել

Հունաստանում գնացքների ողբերգական բախման առնչությամբ 1 անձ է ձերբակալվել

Հունաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախումից հետո զոհերի թիվը կարող է ավելանալ, հաղորդել է հրշեջ ծառայությունը: Առայժմ իշխանությունները հայտնել են 36 զոհի մասին: 72 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

Դեպքի առնչությամբ ձերբակալվել է Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով սպանության հոդվածով:

Կայարանի հսկիչը, որը պատասխանատու է ազդանշաններ տալու համար, հերքել է իր կողմից սխալը և նշել, որ վթարն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով:

Քննիչները փորձում են պարզել, թե ինչու են երկու գնացքները գտնվել նույն ռելսուղու վրա:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այցելել է դեպքի վայր և խոստացել պարզել տեղի ունեցածի պատճառները: Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել:

 

 

  • Կիսվել: