հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 38-ի։ Այս մասին հաղորդում է Prothotema թերթը։

Նշվում է, որ 66 մարդ վիրավորվել է, նրանցից վեցը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Եվս 20-25 մարդ համարվում է անհայտ կորած, ստուգումներ են իրականացվում նրանց գտնվելու վայրը պարզելու համար:

Ինչպես հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը, որոնողափրկարարական գործողությունները կենտրոնացած են մարդատար գնացքի առաջին երեք վագոնների հատվածում։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը տեղի ունեցած աղետի կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարել։

Պարբերականի տվյալներով՝ ողբերգության պատճառ կարող էր դառնալ մարդկային գործոնը։ Դեռևս անհայտ պատճառներով Լարիսայի կայարանի պետը մարդատար գնացքն ուղղորդել է այն գծով, որով արդեն իսկ շարժվում էր բեռնատար գնացքը։

  • Կիսվել: