երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հունաստանում երկու գնացքների վթարի դեպքով կայարանի պետն իրեն մեղավոր է համարել

Հունաստանում երկու գնացքների վթարի դեպքով կայարանի պետն իրեն մեղավոր է համարել

 Լարիսա քաղաքի կայարանի պետը, որը ձերբակալվել է երկու գնացքների վթարի համար, ընդունել է իր սխալը: Տեղեկությունը հայտնում է հունական ERT հանրային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։

«Ես սխալ եմ թույլ տվել և ուղևորատար գնացքն ուղարկել եմ նույն ճանապարհով, ինչ Կատերինիից եկող բեռնատար գնացքը»,–ասել է կայարանի պետը:
Նշվում է, որ կայարանի պետը 56 տարեկան է, նա պաշտոնը ստանձնել է մեկ ամիս առաջ։ Նախկինում աշխատել է Հունաստանի երկաթուղիների կազմակերպման OSE ընկերությունում:

  • Կիսվել: