ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հունաստանում աջ լիբերալները կրկին հաղթել են

Հունաստանում աջ լիբերալները կրկին հաղթել են

Հունաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է աջ լիբերալ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ։

Նրանք հավաքել են ձայների ավելի քան 40%-ը։ Նախնական հաշվարկներով, Միցոտակիսի կուսակցությունը ստացել է ձայների 40,8 %-ը, ինչը նրան տալիս է 145 մանդատ:

Սա Հունաստանի 300-տեղանոց խորհրդարանում բացարձակ մեծամասնության համար քիչ է։

Ձախակողմյան «Սիրիզա» կուսակցությունը, որին Միցոտակիսի կուսակցությունը հեռացրել էր իշխանությունից նախորդ ընտրությունների արդյունքներով, այս անգամ հավաքել է ձայների ընդամենը 20,1 %-ը:

  • Կիսվել: