շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հունաստանի ՊՆ-ն քննադատել է Անկարայի «ռեւիզիոնիստական» քաղաքականությունը տարածաշրջանում

Հունաստանի ՊՆ-ն քննադատել է Անկարայի «ռեւիզիոնիստական» քաղաքականությունը տարածաշրջանում

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը քննադատել է Անկարայի «ռեւիզիոնիստական» քաղաքականությունը տարածաշրջանում:

«Դաշնակիցները լսում եւ հասկանում են Թուրքիայի ռեւիզիոնիստական անօրինական պահվածքի մասշտաբները»,- ասել է նա կիպրական RIK լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Հունաստանի քաղաքականությունը «տալիս է իր արդյունքները»:

«Յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է կազմակերպել իր տարածքի պաշտպանությունը, երբ այն սպառնալիք է զգում, եւ այդ սպառնալիքն իրական է համարվում»,- պատասխանել է նա:

  • Կիսվել: