ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հունաստանի խորհրդարանական ընտրությունների առաջատարը վարչապետի կուսակցությունն է

Հունաստանի խորհրդարանական ընտրությունների առաջատարը վարչապետի կուսակցությունն է

Հունաստանի խորհրդարանական ընտրությունների էքզիթ-փոլերը ցույց են տալիս, որ առաջատարը վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի պահպանողական կուսակցությունն է, սակայն այն դժվար թե խորհրդարանում բավարար տեղեր ստանա միանգամից կառավարություն ձևավորելու համար, տեղեկացնում է  The Associated Press-ը։

Եթե պաշտոնական արդյունքները հաստատվեն, Միցոտակիսը ստիպված կլինի կոալիցիայի գործընկերներ փնտրել՝ 300 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար։ Եթե կոալիցիայի վերաբերյալ բանակցությունները ձախողվեն, կրկնակի ընտրություններ կարող են լինել հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։

Էքզիթ-փոլերը ցույց են տվել, որ Միցոտակիսի գլխավոր մրցակից, երկրի նախկին վարչապետ, 48-ամյա Ալեքսիս Ցիպրասը և նրա «Սիրիզա» ձախ կուսակցությունը գտնվում են երկրորդ տեղում։ Հասարակական կարծիքի հարցումները կանխատեսել էին, որ Միցոտակիսը խորհրդարանում 121-ից 125 տեղ կստանա, իսկ «Սիրիզան»՝ 86-ից 89 տեղ, ընդ որում, ընդհանուր առմամբ, վեց կամ յոթ կուսակցություն հաղթահարում է խորհրդարան մտնելու ձայների 3%-ի շեմը։

  • Կիսվել: