ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հունաստանի արտգործնախարարը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16-երի վաճառքի հարցին

Հունաստանի արտգործնախարարը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16-երի վաճառքի հարցին

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տեսակետն առ այն, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կծառայի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին, գրում է ermenihaber.am-ը:

Նա նշել է, որ իրենք չեն պատրաստվում ողջունել Թուրքիայի վերազինումը և Հունաստանը չի կարող վերջ դնել Թուրքիայի նկատմամբ իր զգուշավոր մոտեցմանը։

Հունաստանի արտգործախարար նաև ընդգծել է, որ Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքի դեպքում. դրանք կարող են օգտագործվել Հունաստանի դեմ։ Միևնույն ժամանակ, սակայն, Դենդիասը նշել է, որ իրենք ցանկանում են Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ում իրենց դաշնակցի կարգավիճակում։

Նշենք, որ «Reuters» լրատվական գործակալությունն օրերս գրել էր, որ ԱՄՆ Պետդեպը նամակ է ուղարկել Կոնգրեսին, որում նշվել էր, որ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը համապատասխանելու է ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին և միաժամանակ ծառայելու է ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։

 

  • Կիսվել: