Հրթիռակոծություն Դամասկոսում. կան մարդկային կորուստներ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա իսրայելական հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սիրիայի առողջապահության նախարարության աղբյուրին:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, կան տուժածներ, նրանցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ավելի վաղ Սիրիայի մայրաքաղաքի ոստիկանության աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր, որ Դամասկոսի հարավում բնակելի թաղամաս է հրթիռակոծվել, տուժել է առնվազն մեկ բնակելի շենք: