շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Հռոմի պապը կոչ է արել Ռուսաստանին վերսկսել հացահատիկի գործարքը

Հռոմի պապը կոչ է արել Ռուսաստանին վերսկսել հացահատիկի գործարքը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել հացահատիկի գործարքը․ «Ես դիմում եմ իմ եղբայրներին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարիչներին, որպեսզի Սևծովյան նախաձեռնությունը վերականգնվի և հացահատիկն ապահով տեղափոխվի», - կիրակի օրը հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝  Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական աղոթքից հետո:

Պոնտիֆիկոսը ևս մեկ անգամ հիշեցրել է ուկրաինացիների տառապանքը ռուսական ագրեսիայից, որը «ոչնչացնում է ամեն ինչ, այդ թվում՝ հացահատիկը»։ Հացահատիկի այս ոչնչացումն է, որ «ծանրագույն վիրավորանք է Աստծո հանդեպ, քանի որ հացահատիկը Նրա պարգևն է մարդկության կերակրման համար», տեղեկացնում է BILD-ը։ Համաձայնագրի խզման հետևանքով  «սովից տառապող միլիոնավոր եղբայրների ու քույրերի ողբը երկինք է բարձրանում»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

  • Կիսվել: