երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից

 

 Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի բժիշկներն աղիների վիրահատությունից հետո այսօր դուրս են գրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: 

Կիրակի հովվապետն անցկացրել է ավանդական աղոթք և քարոզ՝ հիվանդանոցի պատուհանից օրհնելով հավաքվածներին: Վատիկանի աղբյուրների համաձայն, կիրակի պոնտիֆիկոսի հայտնվելը հավատացյալների առջև ինքնին վիրահատությունից հետո նրա լիարժեք վերականգնման նշան է:

Իտալական հեռուստատեսությամբ ավելի վաղ ցուցադրված կադրերը ցույց են տալիս, որ Հռոմի պապը տեղաշարժվում էր անվասայլակով:

  • Կիսվել: