երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Հռոմի պապն առաջարկել է Համայն Ռուսիո պատրիարքի հետ հանդիպել Մոսկվայի օդանավակայաններից մեկում

Հռոմի պապն առաջարկել է Համայն Ռուսիո պատրիարքի հետ հանդիպել Մոսկվայի օդանավակայաններից մեկում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպել Մոսկվայի օդանավակայաններից մեկում, երբ պոնտիֆիկոսի ինքնաթիռը վայրէջք կանի այնտեղ՝ Մոնղոլիա գնալու կամ վերադառնալու ճանապարհին վառելիք լիցքավորելու համար։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Հնահավատների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով պոնտիֆիկոսի հետ ունեցած անձնական զրույցը։

«Հռոմի պապը շատ չհետաձգելու համար առաջարկում է հանդիպել պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայի օդանավակայաններից մեկում, «Դոմոդեդովո»-ում կամ «Վնուկովո»-ում: Մոնղոլիա թռնելու ժամանակ նրա ինքնաթիռը պետք է լիցքավորվի Մոսկվայի օդանավակայաններից մեկում»,- ասել է Սևաստյանովը:

  • Կիսվել: