շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Հռոմի Պապն աղոթում է Ուկրաինայի համար, երկխոսության կոչ անում

Հռոմի Պապն աղոթում է Ուկրաինայի համար, երկխոսության կոչ անում

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ուկրաինայի հարցով երկխոսության և զինված հակամարտությունից խուսափելու կոչ է արել։

Azatutyun.am-ի փոխանցմամբ, այսօր դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին՝ Պապը շեշտել է, թե «զենքերը չեն այն ճանապարհը, որ հարկ է ընտրել»։
 
Ֆրանցիսկոսն ասել է, որ աղոթում է «թանկագին Ուկրաինայի, նրա բոլոր եկեղեցիների ու կրոնական համայնքների և ամբողջ ժողովրդի համար, որպեսզի առկա լարվածությունները լուծվեն լուրջ միջազգային երկխոսության միջոցով, այլ ոչ թե զենքերով»։
 
«Թող Սուրբ Ծնունդը խաղաղություն բերի Ուկրաինային», - հայտարարել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։
 
Պաշտոնական Կիևը և Արևմուտքը պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է լայնածավալ ներխուժում Ուկրաինա՝ բազմահազարանոց զորքեր կուտակելով այդ երկրի սահմանների հարևանությամբ։
 
ՆԱՏՕ-ն, եվրոպական առաջնորդները և Միացյալ Նահանգները քանիցս զգուշացրել են նման հարձակման «լուրջ հետևանքների» մասին։

  • Կիսվել: