կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության եւ հրադադարի կոչ է արել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության եւ հրադադարի կոչ է արել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական պատարագի ժամանակ ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության եւ հրադադարի կոչ է արել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս օրերին մենք դարձել ենք սարսափելի երեւույթի՝ պատերազմի ականատեսներ, մենք աղոթում էինք, որպեսզի այդպիսի զարգացում չլինի, եւ շարունակում ենք աղոթք ուղղել առ Աստված, ուստի կոչ եմ անում եւս մեկ անգամ աղոթել ուկրաինացի ժողորդին մեր համերաշխությունը հայտնելու եւ պատերազմի ավարտի համար»,-ասել է նա:

«Պատերազմողները մոռանում են մարդասիրության մասին, չեն մտածում մարդկանց մասին՝ որպես առաջնահերթություն դիտարկելով իշխանության շահերը, հենվելով զենքի տրամաբանության վրա, որն Աստծո կամքի արտահայտումը չէ»,-շարունակել է հովվապետը: Նա կոչ է արել հումանիտար միջանցքներ բացել երեխաներ խնամող մայրերի եւ բոլոր նրանց համար, ովքեր փախնում են պատերազմից: «Շատ ցավալի է տեղեկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, սակայն եկեք չմոռանանք մյուս պատերազմների մասին Եմենում, Սիրիայում, Եթովպիայում»,-նշել է Ֆրանցիսկոս Պապը:

  • Կիսվել: