երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկրներին դադարեցնել սպառազինությունների մրցավազքը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկրներին դադարեցնել սպառազինությունների մրցավազքը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկրներին դադարեցնել սպառազինությունների մրցավազքը և վերականգնել վստահությունը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ 

«Այնքան ռեսուրսներ են ծախսվում ռազմական ծախսերի վրա, և ստեղծված իրավիճակի պատճառով դրանք շարունակում են աճել։ Ես իսկապես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը կհասկանա, որ զինաթափումը պարտավորություն է, բարոյական պարտավորություն»,- ասել է Հռոմի պապը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հարցը։ Նշվում է, որ հանդիպումից հետո Շոլցը զրուցել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և նրա հետ քննարկել Սուրբ Աթոռի և Գերմանիայի միջև լավ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով գերմանական հասարակության մեջ քրիստոնեական հավատքի կարևորությունը»:

  • Կիսվել: