Հրդեհ Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ
Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչներին տարհանել են, հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ շտապօգնության խմբերն աշխատում են դեպքի վայրում։ Վերին հարկերից փրկարարական աշխատանքների համար օգտագործվում են հրդեհային ելքեր։
Հրդեհը տարածվել է ութ հարկում՝ 200 քառակուսի մետր մակերեսով։ Այրվող շենքից արդեն փրկվել է երեսունհինգ մարդ, որոնցից ութը դիմել են բժշկական օգնության։
Տեսանյութը՝ այստեղ:


