երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրդեհ՝ Մոսկվայի բնակելի տներից մեկում․ վեց մարդ է տուժել, այդ թվում՝ երեք երեխա

Հրդեհ՝ Մոսկվայի բնակելի տներից մեկում․ վեց մարդ է տուժել, այդ թվում՝ երեք երեխա

Վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա, տուժել է Մոսկվայի հյուսիսում գտնվող Դմիտրովսկի մայրուղու բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով: Այդ մասին հայտնում է Shot Telegram ալիքը։ 

Հհրշեջները հասցրել են տեղայնացնել կրակը։ Ընդհանուր առմամբ 12 հարկանի շենքից տարհանվել է 10 մարդ։

Shot-ը գրում է, որ փրկվածների թվում յոթ ամսական աղջիկ է եղել։ Երեխային մոր հետ տեղափոխել են հիվանդանոց։

Արտակարգ ծառայություններից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ հրդեհի օջախը գտնվել է իններորդ հարկում գտնվող բնակարանում, հրդեհի մակերեսը կազմել է 60 քառակուսի մետր:

  • Կիսվել: