Հրդեհ Ամուրի գազաքիմիական համալիրում. կա 15 զnh
Ամուրի գազաքիմիական համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Հաստատվել է 15 մարդու մահը, այդ թվում՝ մեկ Ռուսաստանի քաղաքացի և 14 օտարերկրյա քաղաքացի։ Բոլոր մահացածները կապալառու աշխատակիցներ են», - հայտնել է ծառայությունը։
Նշվում է նաև, որ 39 վիրավորներ մնում են հիվանդանոցներում։ Նրանցից ինը տեղափոխվել են Մոսկվա՝ դաշնային բժշկական կենտրոններում բուժման համար։



