ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են ձերբակալում Բրյանսկում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվողին

Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են ձերբակալում Բրյանսկում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվողին

ԱԴԾ-ն օպերատիվ տեսագրություն է ցուցադրել Բրյանսկում ահաբեկչություն նախապատրաստող ուկրաինացի դիվերսանտի ձերբակալության մասին։

Չորեքշաբթի ԱԴԾ-ն հայտարարել է Բրյանսկի տրանսպորտային և նյութատեխնիկական տերմինալներից մեկում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից դիվերսիոն և ահաբեկչական գործողության նախապատրաստումը կասեցնելու մասին։ Բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացին, ով Կիևից ժամանել է SBU-ի հանձնարարականով, առգրավվել է նրա կողմից պատրաստված պայթուցիկ սարքը՝ հակատանկային կառավարվող հրթիռի մոտ 3 կիլոգրամ տրոտիլ համարժեքով մարտագխիկով:

Տեսանյութում ծայրամասային ավտոբուսի կանգառում միայնակ կանգնած ծխախոտով տղամարդուն մոտենում են երկու մեքենայով։ Դրանցից օպերատիվ ծառայողները դուրս են թռչում ու ձերբակալում տղամարդուն:

Այնուհետ ցուցադրվում են անտառապատ տարածքում գտնվող պահոցից ինքնաշեն ռումբի հեռացման կադրերը: Այս վայրը, ըստ երևույթին, գտնվել է երկաթուղու մոտ. կադրից դուրս լսվում է անցնող գնացքի ձայնը, հաղորդում է Ռիա Նովոստին:

  • Կիսվել: