երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Հրապարակվել են կադրեր Պերուում գրանցված երկրաշարժից

Հրապարակվել են կադրեր Պերուում գրանցված երկրաշարժից

Պերուում 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով շենքեր են վնասվել և ճանապարհներ փլուզվել:

Ինչպես հաղորդում է «Корреспондент»-ը՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ամազոնիայի շրջանում՝ Բարանկա քաղաքից 42 կմ հեռավորությամբ:

Շրջաններից մեկում փլուզվել է 16-րդ դարին թվագրվող եկեղեցու մի մասը, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել: Քարերն արգելափակել են երթևեկությունը մի քանի մայրուղիներում:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են մայրաքաղաք Լիմայից 800 կմ հեռավորությամբ, որտեղ բնակիչների մի քանիսը ևս դուրս են վազել տներից:

Մասնակիորեն վնասվել է հարևան Էկվադորի Լոխա քաղաքի եկեղեցին: Երկրաշարժը զգացվել է նաև հարևան Կոլումբիայում և Բրազիլիայում:

  • Կիսվել: