ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հրապարակվել են Ղրղզստան-Տաջիկստան սահմանային բախումների կադրերը (տեսանյութեր)

Հրապարակվել են Ղրղզստան-Տաջիկստան սահմանային բախումների կադրերը (տեսանյութեր)

Ղրղզական կողմից հրապարակվել են Տաջիկստանի հետ սահմանային բախումների կադրերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով 31 տուժածի մասին։ Ղրղըզ սահմանապահներըհրապարակել են քարտեզ՝ ցույց տալով՝ որտեղ են բախումներ ընթանում:

Нет описания.

Ավելի վաղ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել է, որ Ղրղզստանը չի ընդունել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ խաղաղ բանակցությունների առաջարկը: 

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն նշում է, որ սահմանին շարունակվում են ինտենսիվ մարտերը, Տաջիկստանը դեպի սահման է քաշում զինտեխնիկան: 

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Տաջիկստանը օգտագործում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ավիացիա, հայտնել է Ղրղզստանի սահմանային ծառայությունը։

  • Կիսվել: