շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Հրաձգություն Իսրայելի Հայֆա քաղաքում. ոստիկանությունը դիտարկում է ահաբեկչության վարկածը

Հրաձգություն Իսրայելի Հայֆա քաղաքում. ոստիկանությունը դիտարկում է ահաբեկչության վարկածը

Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մի քանի մարդ է տուժել։ Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես հնարավոր ահաբեկչություն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ynet» պորտալը պարզաբանում է, որ հարձակումը տեղի է ունեցել կենտրոնական ավտոկայանում։ Պարբերականի տվյալներով՝ առնվազն չորս մարդ վիրավորվել է, իսկ երկու հարձակվողները վնասազերծվել են։
Դեպքի վայր օպերատիվորեն ոստիկանական ուժեր են ուղարկվել։

  • Կիսվել: