ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ հարձակման է ենթարկվել

Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ հարձակման է ենթարկվել

Հորմուզի նեղուցում այսօր երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման։ Այս մասին տեղեկացնում է Euronews-ը՝ հավելելով, որ Իրանը սպառնում է թույլ չտալ, որպեսզի գեթ մեկ լիտր նավթ տեղափոխվի Հորմուզի նեղուցով և հասնի Միացյալ Նահանգներին, Իսրայելին կամ նրանց դաշնակիցներին:

Ինչպես հաղորդվում է՝ պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուց ուղևորվող ցանկացած նավ կդառնա թիրախ: Հարձակման ենթարկված նավերից մեկը «Սթար Գվինեթն» է, որը պատկանում է բրիտանական ընկերությանը: Նավին հարվածել են Դուբայից մոտավորապես 92 կիլոմետր հեռավորության վրա, անձնակազմը չի տուժել: 

Ըստ բրիտանական իշխանությունների նախնական հաղորդագրությունների՝ շրջակա միջավայրի աղտոտում տեղի չի ունեցել։

  • Կիսվել: