Հորմուզի նեղուցում անվտանգությունը կարելի է ապահովել միայն բանակցությունների միջոցով. Գերմանիայի ԱԳՆ
Հորմուզի նեղուցում անվտանգությունը կարելի է ապահովել միայն բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը:
Նա հավելել է, որ Բեռլինը չի մասնակցի Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությանը։ Արտգործնախարարի խոսքով՝ ինքը չի տեսնում ռազմական գործողության հրատապ անհրաժեշտություն:
Վադեֆուլը կոչ է արել ԱՄՆ-ին ու Իսրայելին հստակ սահմանել իրենց նպատակներն Իրանի դեմ պատերազմում։ Նրա մեկնաբանությունները կրկնում են եվրոպացիների քննադատությունը, որոնք պնդում են, որ ԱՄՆ-ն բավարար տեղեկատվություն չի տրամադրել պատերազմի, դրա ժամկետների և նպատակների մասին։
Միևնույն ժամանակ, Յոհան Վադեֆուլը չի բացառել, որ Իրանի կառավարությունը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի, նավագնացության ազատության և համաշխարհային տնտեսության համար:


