ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 34 ուկրաինական անօդաչու են խոցել ՌԴ–ի տարածքում. ՊՆ
Հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 34 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել են 34 ուկրաինական ԱԹՍ, 20-ը` Կուրսկի մարզում, 11–ը՝ Բրյանսկում, մեկական՝ Ղրիմում, Բելգորոդի և Կալուգայի մարզերում»,– ասված է հաղորդագրությունում։