Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 65-ի
Հոնկոնգի Թայ Պո շրջանում բնակելի շենքերում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 65-ի, որոնց թվում է հրշեջ ծառայության մեկ աշխատակից, տեղեկացնում է South China Morning Post-ը։
Նշվում է, որ վիրավորների թիվը հասել է 70-ի, որոնցից տասը հրշեջներ են, իսկ գրեթե 300 մարդ անհետ կորած է։
Լայնածավալ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ինչպես հաղորդվում է՝ 8 շենքից բաղկացած բնակելի համալիրում կա 2000 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Կրակը տարածվել է ութ շենքերից յոթում։ Յոթ շենքերից չորսում մոլեգնող կրակը վերահսկողության տակ է վերցվել, մինչդեռ մյուս երեք շենքերի վերին հարկերում հրդեհները դեռևս շարունակվում են։
Իշխանությունները հայտնել են, որ շինարարական աշխատանքներում օգտագործված դյուրավառ նյութը հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։
Կառավարությունը հետաքննություն է սկսել հրդեհի պատճառը պարզելու համար։
Նշվում է նաև, որ հրդեհի պահին շենքերում շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Չկանխամտածված սպանության համար ձերբակալել է երեք մարդ՝ շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ-խորհրդատուն։


