երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հոնկոնգում  բժիշկները շարունակում են գործադուլը

Հոնկոնգում բժիշկները շարունակում են գործադուլը

Հոնկոնգու արդեն 2-րդ օրն է, ինչ բժիշկներն աշխատանքի դուրս չեն եկել։ Նրանք պահանջում են փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ, որպեսզի կանխվի մեգապոլիսում կորոնավիրուսի տարածումը։

Փետրվարի 3-ին գործադուլին մասնակցել է մոտավորապես 2,7 հազար մարդ:

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը օրերս հայտարարել է Հոնկոնգի եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ սահմանի բոլոր հսկիչ անցակետերը ժամանակավորապես փակելու մասին, բացի Shenzhen Bay եւ Հոնկոնգ-Չժուհայ-Մակաո կամրջի անցակետերից: 

Տեղեկացնենք, որ փետրվարի 4-ին քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան առաջին դեպքը: Խոսքը Հոնկոնգի 39-ամյա մի բնակչի մասին, որը եղել է Ուհան քաղաքում: Ընդհանուր առմամբ Հոնկոնգում հաստատված է կորոնավիրուսով վարակման 15 դեպք, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

  • Կիսվել: