Հոնդուրասի հյուսիսում գիշերային բռնությունների հետևանքով 22 մարդ է զոհվել. պարետային ժամ է մտցվել
Հոնդուրասի կառավարությունը կիրակի օրը պարետային ժամ է հայտարարել հյուսիսային երկու քաղաքներում այն բանից հետո, երբ տարբեր հարձակումների հետևանքով 22 մարդ սպանվել էր գիշերվա ընթացքում:
Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Էդգարդո Բարահոնան Reuters-ին հայտնել է, որ զինված մարդիկ շաբաթ գիշեր կրակ են բացել հյուսիսային արտադրական Չոլոմա քաղաքի թաղամասի բիլիարդի սրահում, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 3-ը՝ ծանր վիրավորվել։
Մի պաշտոնական աղբյուր Reuters-ին հայտնել է, որ շաբաթ օրն առնվազն 11 այլ սպանություններ են եղել՝ առանձին դրվագներով հյուսիսային Վալե դե Սուլայի գոտում, ներառյալ առանցքային արդյունաբերական Սան Պեդրո Սուլայ քաղաքում:
Նախագահ Քսիոմարա Կաստրոն թվիթերյան իր էջում հայտարարել է 15-օրյա պարետային ժամի մասին, որն ուժի մեջ կմտնի անմիջապես։ Եվս մեկը՝ Սան Պեդրո Սուլայում․ այն կգործի հուլիսի 4-ից: