Հնդկաստանը փորձում է միջազգային հարթակներում վրեժ լուծել Ադրբեջանից․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ վերջինիս շնորհավորել է Հնդկաստանի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևը վստահություն է հայտնել, որ ի պատասխան Բաքվի կողմից Պակիստանին ցուցաբերվող աջակցության՝ Հնդկաստանը «փորձում է միջազգային հարթակներում վրեժ լուծել Ադրբեջանից»:
«Սակայն սա մեզ համար նշանակություն չունի, քանի որ եղբայրական հարաբերություններն են առաջնայինը»,-նշել է նա:



